ԴԱԻՇ-ը պատրաստվում է ահաբեկչություններ իրականացնել Ուկրաինայում


15:22 , 27 հունվար, 2016

Replik.am-ը գրում է.

LifeNews-ը գրում է, որ Ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցները տվյալներ են ստացել այն մասին, որ ԴԱԻՇ-ի խմբավորումը ահաբեկչություններ է նախապատրաստում Ուկրաինայի տարածքում:

Ըստ աղբյուրի` Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները մի քանի մարդու են ձերբակալել, որոնք հայտնել են իրենց համախոհների անունները:
Նշենք, որ ահաբեկիչների ցուցակում ներառված է 10 անուն, ովքեր Թուրքիայի ու արաբական երկրների քաղաքացիներ են:

Թիրախ է ընտրվել Կիևը: