Սուրճը՝ տեսողության կորստի պատճառ


15:25 , 29 դեկտեմբեր, 2012

 

Ամերիկյան գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անգամ 3 բաժակ սուրճը վտանգավոր է մարդու առողջության համար, գրում է News.am-ը: 
Նրանց կարծիքով` սուրճը նշանակալից չափով ավելացնում է գլաուկոմայի (աչքի հիվանդություն) առաջացման վտանգը եւ կարող է հանգեցնել տեսողության կորստի:
Ակնաբույժները, ովքեր զբաղվել են այս ուսումնասիրությամբ, սուրճի սիրահարներին առաջարկում են պակասեցնել օրվա չափաբաժինը: 
Եվ շատ հնարավոր է, որ դա կարող է նվազեցնել գլաուկոմայի հնարավարությունը, իսկ գլաուկոմայով հիվանդներին՝ գոնե կանգնեցնել հետագա զարգացումը:
Իսկ որքա՞ն սուրճ կարելի է խմել: Նույն գիտնականների կարծիքով՝ առավոտյան մեկ բաժակ սուրճը, այնուամենայնիվ, չի  վնասի:
Աղբյուրը` Doctors.am