Replik.am-ը գրում է.
Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, ԱՄՆ Վիրջինիա նահանգում ձնաբքի պատճառով 4 ժամվա ընթացքում 841 ավտովթար է տեղի ունեցել:
Ըստ նահանգի ոստիկանության դեպարտամենտի՝ ավելի քան 600 մեքենաներ են վնասվել վթարների հետևանքով: «Ջոնաս» անվանումն ստացած ձնաբուքը ավտովթարների պատճառ է դարձել նաև Արքանզաս, Քենթուքի, Հյուսիսային Քարոլինա և Թենեսի նահանգներում: Ավտովթարների հետևանքով 10 մարդ է մահացել:
Ամերիկացի օդերևութաբանների խոսքով, մոտ օրերս ձնաբուքն իր գագաթնակետին կհասնի: