ՀՅԴ-ն Կոնգրեսի դեմ չէ և ամեն ինչ անում է ընդդիմադիր դաշտի համախմբման համար


11:22 , 27 դեկտեմբեր, 2012

Շարունակելով երեկվա թեման՝ կապված Դաշնակցության հետ, այսօր կանդրադառնամ Արմեն Ռոստոմյանի կողմից հնչած մտքերին, որոնք նա արտահայտել է «Առավոտ» թերթին տված իր հարցազրույցում։ Այսպես, լրագրողի այն հարցին, թե այդ ինչպե՞ս եղավ, որ մի կողմից հայտարարում եք, որ ամեն ինչ արել եք ու անում եք ընդդիմության միասնականությանը ու ընդհանուր թեկնածու ունենալու ուղղությամբ, իսկ մյուս կողմից հայտարարում եք, որ ՀԱԿ-ի թեկնածուները շանս չունեն, իսկ ՀԱԿ-ում ավտորիտար-միանձնյա կառավարում է գործում, արդյո՞ք սա հակաքարոզչություն չէ՝ ուղղված ՀԱԿ-ի դեմ, Ռուստամյանը հայատարարել է, որ հակաքարոզչությունը ընդհանրապես ՀՅԴ-ի ոճը չէ, ՀՅԴ-ն Կոնգրեսի դեմ չէ և ամեն ինչ անում է ընդդիմադիր դաշտի համախմբման համար։
Նախ՝ ասեմ, որ հակաքարոզչությունը նորմալ երևույթ է քաղաքականության մեջ ու ամոթ բան չկա դրանում, ամոթ բանը այն է, որ Ռուստամյանը կա՛մ չգիտի, կա՛մ էլ միտումնավոր ստում է, երբ ասում է, որ ՀՅԴ-ն երբեք հակաքարոզչությամբ չի զբաղվել... ՀՅԴ-ն իր ողջ պատմության ընթացքում հենց դրանով էլ զբաղվել է՝ սկզբում Օսմանյան կայսրության քաղաքական տիրույթում, հետո 1-ին հանրապետության, հետո 2-րդ, հետո էլ 3-րդ՝ ընդդեմ ՀՀՇ-ի։ Մյուս կողմից՝ առնվազն ծիծաղելի է, երբ ՀՅԴ-ն ասում է, որ ամեն ինչ անում է ընդդիմադիր դաշտի համախմբման ուղղությամբ... Ախր այդ ի՞նչ է արել ՀՅԴ-ն, հո մենակ ասելով չէ՞, բա փաստե՞րը։

Կից նյութն`այստեղ