Սիրիայում զինված բախման օջախներից 450 մարդ են տարհանել


23:42 , 29 դեկտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

ԿԽՄԿ-ն և  Կարմիր Մահիկի սիրիական ներկայացուցչությունն,  իրենց գործողությունները ՄԱԿ-ի հետ համակարգելով, սիրիական մի քանի շրջաններից ավելի քան 450 մարդ են տարհանել: Խոսքը մասնավորապես վերաբերում է Իդլիբի նահանգի քաղաքներին և Դամասկոսի շրջակայքին:

Երեք կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել` նշելով, որ տեղային հրադադարի պայմաններում տարհանվում են վիրավորները և վերջիններիս ընտանիքները, իսկ գործընթացը շարունակվելու է:
Հավելենք, որ հրադադարի մասին համաձայնությունը կնքվել է սիրիական կառավարական ուժերի և «Ջեյշ ալ Ֆաթհ» զինված կոալիցիայի միջև: