12:03 , 29 դեկտեմբեր, 2015
Անցնող տարին բերքառատ ստացվեց գյուղացու համար: Գյուղատնտեսական ոլորտն այս տարի արձանագրեց շատ լավ ցուցանիշներ, իսկ տնտեսական աճը գերազանցեց տասը տոկոսը:Բնականաբար, արտահանման հիմնական շուկան ԵՏՄ անդամ երկրներն են, և չնայած ռուսական տնտեսության ոչ բարվոք վիճակին, այնուամենայնիվ, արտահանման ծավալների 84 տոկոսը բաժին է ընկել հենց այդ պետությանը: