Նոր մանրամասներ Լեւոն Տեր-Պետրոսյանի որդու նշանադրությունից


17:52 , 25 դեկտեմբեր, 2015

Նոր մանրամասներ Լևոն Տեր-Պետրոսյանի որդու նշանադրությունիցHayeli.am-ը գրում է.

Լրատվամիջոցները երեկ «բացահայտեցին» Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի որդու եւ Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Աննա Ավանեսյանի կապի մասին: Դավիթ Տեր-Պետրոսյանը ամուսնացած էր ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանի դստեր՝ Լիլիթի հետ, նրանք երեք երեխա ունեն, սակայն մոտ մեկ տարի առաջ բաժանվել են:

Մեր տեղեկություններով Դավիթն ու Աննան մոտ մեկ շաբաթ առաջ նշանադրվել են բավական զուսպ պայմաններում, մասակցել են միայն երկու կողմերի ծնողներն ու նորաստեղծ ընտանիքի քավորը: Իսկ հարսանիքն ամենայն հավանականությամբ տեղի կունենա եկող տարվա փետրվարին: Նշենք, որ Դավիթի երեք երեխաներն այժմ ապրում են հայրական տանը: