Հնդկաստանի վարչապետի յուրօրինակ նվերը` Պուտինին


15:12 , 24 դեկտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Հնդկաստանի վարչապետ Մարենդրա Մոդին սկսել է իր երկօրյա այցը Ռուսաստանի Դաշնություն: Երեկ նա արդեն հասցրել է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, հանդիպումը տեղի է ունեցել Պուտինի նախագահական ամառանոցում թեյի սեղանի շուրջ:

Հանդիպման ժամանակ Մոդին Պուտինին  XVII-ի դարի թուր և Մահաթմա Գանդիի ձեռագրից մի կտոր է նվիրել:
Շատերն են հավանաբար հիշում Պուտինի` 2007 թվականին արած հայտարարությունն այն մասին, որ Մահաթմա Գանդիի մահից հետո ինքը Հնդկաստանում չգիտի, թե ում հետ պետք է խոսի:
Հավելենք, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմում է տարեկան 10 միլիարդ դոլար: