13:09 , 24 դեկտեմբեր, 2015
Մի քանի օր է՝ հետևում եմ Սերժ Սարգսյանի՝ ՀԱՊԿ խոսքի հետ կապված վերլուծություններին և ապշում եմ: Իրենց լուրջ քաղաքագետ, վերլուծաբաններ ու տեսաբաններ կոչող մարդիկ այնպիսի տեքստեր են գրում, որոնք ուղղակի քաղաքագիտության հետ առնչություն չունեն:Չեմ հասկանում՝ ինչի՞ց եք նեղվում: Չե՞ք սպասում, որ ՀԱՊԿ ձևաչափում Հայաստանը կարող է նախաձեռնությունն իր վրա վերցնել, ու ասել, որ ՀԱՊԿ-ը կամ պետք է գործի հստակ, և գործընկերներն իրար չպետք է «քցեն», կամ էլ շուտով կվերանա:
Սու 24-ի դեպքում ՀԱՊԿ անդամ շատ պետություններ լռեցին, Արցախի հարցում շատ պետություններ լռում են, իսկ մենք, կներեք, չենք կարող ընտրել մեր հարևաններին ու մեզ մոտիկ պետություններին ու ստիպված ենք համագործակցել նրանց հետ, իսկ եթե ստիպված ենք՝ նրանց պետք է հասկացնել, որ Հայաստանը տարածաշրջանում եղանակ ստեղծող է, ու նրանց պահվածքը մեզ դուր չի գալիս: