Թուրքական արտադրության մանկական հագուստի ներմուծումը Ռուսաստան չի արգելվի


22:26 , 22 դեկտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը չի քննարկում թուրքական արտադրության մանկական հագուստի ներկրումը Ռուսաստան արգելելու հարցը: Այս մասին հայտնել է ՌԴ վարչապետի մամուլի խոսնակ Նատալյա Տիմակովան:

Ավելի վաղ ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Վիկտոր Եվտուժովը հայտարարել էր, որ նախարարությունը համապատասխան հարցով դիմել է ՌԴ կառավարութանը` առաջարկելով արգելել թուրքական թեթև արդյունաբերության ներկրումը Ռուսաստանի Դաշնություն: