Օբաման ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում միգրացիոն ճգնաժամի հարցերով գագաթնաժողով կանցկացնի


13:26 , 22 դեկտեմբեր, 2015
պպպպպպAraratnews.am-ը գրում է.
Gazeta.ru-ի փոխանցմամբ, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եկող տարվա սեպտեմբերին պատրաստվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում գագաթնաժողով անցկացնել` փախստականների խնդիրը քննարկելու համար Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործող նախագահ և ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչ  Սամանթա Փաուերը:
«Մեծ հպարտությամբ տեղեկացնում եմ, որ ԱՄՆ նախագահը 2016թ. սեպտեմբերին գագաթնաժողով կանցկացնի համաշխարհային միգրացիոն ճգնաժամի հարցերով»,-գրել  Փաուերը: