Ադրբեջանը ցանկանում է միանալ ահաբեկչության դեմ պայքարին


00:32 , 22 դեկտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Ադրբեջանը և Տաջիկստանը քննարկում են ահաբեկչության դեմ պայքարի համար Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ստեղծված ռազմական կոալիցիային միանալու հարցը: Այս մասին հայտնում են արաբական ԶԼՄ-ները:
Տաջիկստանի մասով նշվում է, որ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնը հունվարին մեկնելու է Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպելու է թագավոր Սալմանի հետ և քննարկելու է վերոնշված հարցը:
Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա թագավարությունում Բաքվի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար Ռասիմ Ռզաևը հաստատել է, որ Ադրբեջանը քննարկում է կոալիցիային միանալու հարցը: