Սիրիական ընդդիմությունը դեմ չէ Ասադի հետ բանակցելուն


00:58 , 20 դեկտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Սիրիական ընդդիմության Ազգային կոալիցիայի հատուկ ներկայացուցիչ Նաջիբ Գադբանը ԱՄՆ-ում հայտարարել է, որ Սիրիայի ընդդիմությունը անհրաժեշտություն է համարում անցումային շրջանում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ տարվելիք բանակցությունները:

Sputnik գործակալության հետ հարցազրույցի ժամանակ, նա հայտարարել է. «Մեզ անհրաժեշտ է երկխոսություն սկսել նրա հետ, մենք հասկանում ենք, որ դա անհրաժեշտություն է»:

Գադբանը միևնույն ժամանակ հավելել է, որ ընդդիմությունը անընդունելի է համարում ապագայում Ասադի մնալը: