Ադրբեջանի ուժային կառույցներում հերթական ոչ մարտական կորուստն է գրանցվել


23:42 , 17 դեկտեմբեր, 2015
Այսօր Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զորքերի զինծառայող Խաչմազի շրջանի Գարաջելլի գյուղից զորակոչված Էլնուր Շովքեթ օղլու Յուսուֆովը Ջելիլաբադի շրջանի Գյոյթեփե գյուղում տեղակայված զորամասում դեռևս «անհայտ» պատճառներից հանկարծամահ է եղել։
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ մահացածի հարազատները պնդում են, որ զինվորին ծեծել են, որի պատճառով նա մահացել է։ Զինծառայողին արդեն հուղարկավորել են։
Դեպքի մասին դեռևս պաշտոնական աղբյուրները լռում են։