Հայոց պատմության դեկտեմբերի 16-ը


22:22 , 15 դեկտեմբեր, 2015
Դեպքեր
1915-Թուրքական կառավարությունը չեղյալ հայտարարեց 1914-ի փետրվարի 8-ին ստորագրած հայաբնակ նահանգներում բարենորոգումների գործադրման ծրագիրը։
1917-Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմսովետը Լենինի նախագահությամբ որոշում է Բաքվի խորհրդի նախագահ Ստեփան Շահումյանին նշանակել Կովկասի գործերի ժամանակավոր արտակարգ կոմիսար։
Ծնունդներ
1772-Հակոբ Շահեն-Ջրպետյան, Ուրֆայում, հայագետ (վ. 1837, Թիֆլիս)։
1863-Ստեփան Աղաջանյան, գեղանկարիչ, մանկավարժ։