Ռուսաստանը նոր սերնդի անօդաչուներ է ուղարկել Հայաստան


18:29 , 15 դեկտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումը համալրվել է «Օրլան-10» տեսակի ժամանակակից անօդաչուներով:

Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նոր անօդաչուները օգտագործելու են միայն այն զինծառայողները, ովքեր անհրաժեշտ վերապատրաստում են անցել Մոսկվայում և հանձնել բոլոր քննությունները:

Նշվում է նաև, որ նոր անօդաչուները օգտագործվելու են բարձր լեռնային գոտիներում գտնող օբյեկտները հսկելու, ինչպես նաև ռազմաբազայում մարտական պատրաստվածության պարապունքներին հետևելու համար: