Իմ երգածը սար է, իմ երգածը ձոր է, մեկն ասում է՝ չար է, մեկն ասում է՝ չոր է


17:03 , 21 դեկտեմբեր, 2012

Իմ երգածը սար է,
Իմ երգածը ձոր է,
Մեկն ասում է՝ չար է,
Մեկն ասում է՝ չոր է:
Իմ երգածը դար է,
Իմ երգածը օր է,
Մեկն ասում է՝ խառն է,
Մեկն ասում է խոր է:
Իմ երգածը բախտ է,
Իմ երգածը սիրտ է,
Մեկն ասում է ՝ բարդ է,
Մեկն ասում է՝ բիրտ է:
Իմ երգածը հիմն է,
Հիմն է, հիմնավոր է,
Մեկն ասում է՝ հին է,
Մեկն ասում է՝ նոր է:
Իսկ ինձ համար մեկ է...
Երբ, որ մեջը վերք է
Եվ քո ապրած օրն է,
Երգն, իսկապես, երգ է,
Հինն ու նորը ո՛րն է:

Համո Սահյան