Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները կշարունակեն լարված մնալ


13:39 , 15 դեկտեմբեր, 2015
Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները կշարունակեն լարված մնալ, քանզի Անկարան չի ծրագրում փոխել իր ռազմավարությունը Սիրիայում։ Թուրքիան մեծապես կախված է Ռուսաստանից էներգետիկայի ոլորտում: Ռուսաստանն է ապահովում Թուրքիա ներմուծվող գազի շուրջ 55 տոկոսը։
Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Թուրքիան ռուսական գազ է պարտավորվում գնել հաջորդ 3 տարիների ընթացքում, սակայն եթե Ռուսաստանը տեխնիկական պատրվակով հրաժարվի գազի մատակարարումից, Թուրքիան կկանգնի մեծ խնդրի առջև։ Վստահ եմ, որ մի օր Թուրքիան կկանգնի այդ մեծ խնդրի առջև...