Բարի և օգտակար խորհուրդ մեր հարգելի տանտիկիններին


05:45 , 14 դեկտեմբեր, 2015
Մսով ճաշ եփելիս Դուք սկզբում եփում եք միսը, հետո նոր այդ մսաջրի վրա պատրաստում եք տվյալ ճաշը, որը մտքներիդ դրել էիք։
Խորհուրդս հետրյալն է։ Միսը երբ սկսում եք եփել, ու առաջին եռը գալիս է, այդ ջուրը թափեք, մսի վրա նոր ջուր լցրեք ու եփեք այն։ Այսպես եփելուց ստացվում է շատ համեղ և թափանցիկ մսաջուր։ Նրանում իսպառ բացակայում են եփած արյան մանրագնդիկները։

Ինչքան էլ մորթը կատարելիս ձգտում են արյունը հեռացնել մսից, այնուամենայնիվ, կենդանու արյան մի հսկայական մասը մնում է մսի մեջ։ Այն կարելի է հեռացնել միսը երկար ժամանակով սառը ջրի մեջ պահելով։ Սակայն այս դեպքում ևս արյունը լիովին դուրս չի գալիս մսի մեջից։ Առաջին ջուրը թափելով՝ արյան վերջին մնացորդները կհեռացվեն մսից։
Կարծում եմ, պարզ է, թե ինչու ցանկալի չեն կենդանու արյան մնացորդները մեր սննդի մեջ։