Արտագաղթը հասել է իշխանության միջանցքներ


19:13 , 12 դեկտեմբեր, 2015
Ասում են` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն իր ընտանիքի հետ մեկնում է ԱՄՆ: Եթե սա լինի ոչ թե կարճատև այց, այլ երկրից հեռանալու ցանկություն, ապա կստացվի, որ Հայաստանի ապագայի հետ հույսեր չեն կապում ոչ միայն շարքային քաղաքացիներն, այլև` բարձր դիրք ունեցող պաշտոնյաները: Չնայած` սովորել էինք, որ մարզերի որոշ գյուղապետեր գարնանը «խոպան» են գնում` տուն-տեղ պահելու նպատակով: