13:19 , 11 դեկտեմբեր, 2015
Այս թեման կրկին փորձ է արվում շրջանառության մեջ դնել: Խոսքը "ինստիտուցիոնալ" ընդդիմություն ստեղծելու և հանրապետության բոլոր համայնքներում շտաբեր ձևավորելու գաղափարի մասին է, որը, ոմանք, սեփականացնելով, մի բան էլ ուրիշներին են սկսել մեղադրել "իրենց գաղափարը" գողանալու մեջ:Մինչև 2011-2012թթ.-ը (կարելի է ասել մինչ այժմ) Կենգրեսը հենց այդ գաղափարն է փորձել իրականություն դարձնել: Բացվում էին համայնքային շտաբեր, նշանակվում էին պատասխանատուներ, "հավաքագրվում" էին ակտիվ քաղաքացիներ... Այլ հարց է, թե այդ գաղափարները որքանով իրականություն դարձան կամ չդարձան: Սակայն, երբ լսում ես ներկայիս "ինստիտուցոնալներին", նրանք այնպես են ներկայացնում, կարծես այդ գաղափարները ոչ միայն նրանց պայծառ ուղեղներում են ծագել, այլև արդեն իրականություն են: