Հալեպում հրթիռակոծման հետևանքով կան զոհեր


13:04 , 10 դեկտեմբեր, 2015
Հալեպի հարավային շրջանում նախօրեին տասնյակ հրթիռներ են ընկել: Հրթիռակոծման հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Հրթիռներից մեկն ընկել է Խալտիե շրջանում գտնվող վարժարանի վրա, լսվել են երեխաների օգնության աղաղակներ:

Կեսօրին ահաբեկիչների թիրախն է եղել Հալեպի Էշրէֆիե շրջանը, որտեղ նույնպես գրանցվել են զոհեր և վիրավորներ:

Նախնական տվյալներով, հրթիռակոծումների հետևանքով զոհվել է 6 մարդ, 25 մարդ վիրավորվել է: