Replik.am-ը գրում է.
Սուպերծանր քաշային կարգում երեք վարկածներով (IBF, WBO և WBA) աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրեն զրկվել է IBF վարկածով չեմպիոնական գոտուց: Նոյեմբերին Վլադիմիր Կլիչկոյից խլած գոտուց բրիտանացուն զրկելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել է այդ վարկածով գոտու հավակնորդ Վյաչեսլավ Գլազկովի հետ պարտադիր մենամարտից:
Դրա փոխարեն Ֆյուրեն նախընտրել է պատրաստվել Կլիչկոյի հետ երկրորդ մենամարտին: Բրիտանացու ներկայաուցիչներն արդեն հայտարարել են, որ բողոքարկելու են որոշումը: