«Չորրորդ իշխանություն». Գյուղապետը հարսանիքը հարամ է արել՝ ստիպելով գնալ ընտրատեղամաս


09:40 , 9 դեկտեմբեր, 2015
«Շիրակի մարզի Ազատան գյուղի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի օրը փորձել է ամեն գնով գյուղացիներին տանել ընտրատեղամաս՝ ստիպելով նրանց «այո» քվեարկել։

«ՉԻ» աղբյուրների պնդմամբ, այդ օրըԱզատանում հարսանիք է եղել, եւ Իկիլիկյանը, տեսնելով, որ հարսանքավորները քվեարկության չեն գնացել, անձամբ մտել է հարսանիքի դահլիճ խնդրել-աղաչել է մի քանի հոգու՝ գնալ տեղամաս, «այո» քվեարկել ու վերադառնալ իրենց միջոցառմանը։ Չնայած Իկիլիկյանի բոլոր ջանքերին, Ազատան գյուղում «այո»–ն երկու-երեք քվեով է առաջ անցել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։