Թուրքիան սպառնում է կործանել ռուսական ռազմանավերը


18:28 , 7 դեկտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Բոսֆորի նեղուցով ռուսական ռազմածովային ուժերին պատկանող «Цезарь Куников» նավն անցնելու ժամանակ դրա վրա ցուցադրաբար նռնականետով զինծառայողի երևալը ռազմական սադրանք է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Ժավուշօղլուն:

Թուրքական արտաքին քաղաքականության պատասխանատուի խոսքերն է մեջբերում Hurriyet-ը՝ հավելելով, որ վերջինս նշել է, թե այդ քայլն իրենց կողմից վտանգ որակվելու դեպքում կլինի անհրաժեշտ պատասխան:

Հավելենք, որ ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները լուսանկար էին հրապարակել, որում երևում էր, թե ինչպես է ռուսական ռազմանավի վրա նռնականետով զինցած զինծառայող կանգնած:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից պաշտոնական մեկնաբանություն դեռ չկա: