Հաղթող ու պարտվող են որոշում, մինչդեռ անցած գիշեր թշնամին մոտ 4500 կրակոց է արձակել մեր տղաների ուղղությամբ


13:24 , 7 դեկտեմբեր, 2015
Ինչ-որ Այո կամ Ոչ-ի քվեներ են հաշվում, հաղթող-պարտվող որոշում, միմյանց հայհոյում, աթոռի դաժան մարտեր մղում...
Մինչդեռ անցած գիշեր թշնամին մոտ 4500 կրակոց է արձակել մեր տղաների ուղղությամբ, 1000 կրակոցով ավել, քան նախորդ գիշեր... Մի քանի անգամ ավելի շատ են հրթիռակոծել մեր դիրքերը... Եթե նախորդ գիշեր 24 անգամ են կիրառել TR-107 զենիթահրթիռային կայանք, ապա անցած գիշեր շուրջ 63 զենիթահրթիռային արկ են արձակել մեր տղաների ուղղությամբ...
Լարվածությունը մեծանում է, սակայն, ինչպես տեսնում եմ, այո-ոչացավը խեղդել է ազգիս, թշնամին տարրալուծվել է, քաղաքական դաշտում կորցրել իր ազգությունը, կորցրել առաջնագծի մարտական դիրքերի տեղը...
Արդեն քանի օր է` սահմանում մութը տեղի է տալիս կրակոցներից արձակվող լույսի առաջ, ու մահաբեր «լույսը» կրկին ընկրկում է Աստծո լույսի առաջ միայն ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ շնորհիվ...
Իսկ մե՞նք։
Իսկ մենք ինչո՞վ ենք զբաղված, մարդի՛կ։
Ոչ ու փուչ Այո-ն ու Ոչ-ը պարզելուց հետո գոնե կհերիքի՞ ձեր բարոյականությունը, որ փառք տաք ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ, թե՞ նոր խաղի կանոններ են ուրվագծվում։
Մինչև ե՞րբ։
Մինչև մորթվե՞ք։
Տարագիր ու անհայրենիք դառնա՞ք։
Նորից ցեղասպանվեք ու նորից մեկ դար ողբա՞ք։
Գնացեք, ծնկաչոք ներողություն հայցեք ԶԻՆՎՈՐԻ ԾՆՈՂԻՑ, որ նա այս գիշեր աչքը չի թարթել, նվաղած սրտով սպասել է լույսին` իր ԶԱՎԱԿԻՑ, մեր ԶԻՆՎՈՐԻՑ լուր ստանալու համար։ 

ՓԱՌՔԴ ՀԱՎԵՐԺ, ԶԻՆՎՈՐ։
ԲԱԶԿԻԴ ՈՒԺՆ ՈՒ ԿԱՄՔԴ ԱՆՍՊԱՌ !!!!