Տհաճ ա Ոչ-ի կողմնակիցների այս աստիճան ագրեսիվությունը, հայհոյախառնությունը և աղմուկը


13:53 , 6 դեկտեմբեր, 2015
Լինելով նեյտրալ էս հանրաքվեի մասով, ամեն դեպքում տհաճ ա Ոչ-ի կողմնակիցների յաս աստիճան ագրեսիվությունը, հայհոյախառնությունը և աղմուկը:
Այնպիսի տպավորություն ա, որ Ոչ-ի հաղթանակի դեպքում իրենց ատած ռեժիմը վաղը հրաժարական կտա, դատախազությունը կկերպարանափոխվի, օլիգարխներին կբռնեն, թալանածը կվերադարձնեն, մեծամասնականով էլ արևմտյան կրթություն ստացած իրավաբաններ և տնտեսագետներ կընտրվեն :
Ռեալիստ ու պրագմատիկ եղեք:
Չկա տենց բան : Ձեր ասած Ռեժիմը լավ էլ դեռ երեք տարի կգլորի, հետո խորհրդարանական ընտրություններում մեծամասնականով օլիգարխ-լավ տղա կանցկացնի, հետո էլի մի բան կմտածի մի տաս տարով :
Դրա համար անձամբ ինձ համար այս հանրաքվեն հարցի լուծում չի տալիս, ոչ Այոկանների սատարողներին, ոչ էլ Ոչականների:
Այսինքն գլոբալ առումով հանրաքվեով ոչ մի բան չի փոխվելու, քաղաքական նաղդի ու նիսյայի բազառն ա ուղղակի գնում և վերջ:
Ուղղակի այլ կարծիք ունեցող մարդկանց ՈՉխար անվանելով դուք ձեզ եք վիրավորում` դառնալով սովորական ՈՉնչություն :
Եվ հակառակը:
Կյանքում չէի մտածի որ Նիկոլի հետ որևէ հարցի շուրջ համաձայն կլինեմ, բայց սա իրականում հարց չլուծող օրակարգ ա:

Սիրեք զմիմիանս, հայեր ջան :