Վերջին տասը տարվա ընթացքում էսպիսի խայտառակ ընտրությունների ականատես չեմ եղել


13:43 , 6 դեկտեմբեր, 2015
Ազատություն ռադիոկայանին եմ հետևում, չնայած գիշերվա չորսն ա։ Համատարած ընտրախախտումների ահազանգեր են, որոնք ապացուցվում են տեսանկարահանումներով։ Վերջին տասը տարվա ընթացքում էսպիսի խայտառակ ընտրությունների ականատես չեմ եղել։ Ամբողջ պետական ապարատը, ոստիկանությունը, փողոցային խուժանը ներգրավված են համատարած կեղծարարության մեջ։