21:31 , 4 դեկտեմբեր, 2015
«Ոչ»-ի շտաբը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ «Այո-Ոչ» ռեալիթի շոուի ժամանակ Ապարան քաղաքում ուղիղ եթերում հայտնվել է վարչապետ հովիկ Աբրահամյանը, ով այդ օրերին մարզեր էր այցելում՝ ուժեղ քամու հետևանքով տուժված համայնքների խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով:«Ոչ»-ի շտաբը գնալով վերածվում է «comedy club»-ի. քաղաքական պրոցեսներից հեռանալով ուղղություն է վերցրել դեպի զվարճանքների դաշտ:
Ի դեպ, այն, ինչի մասին իր հայտարարության մեջ խոսում է «Ոչ»-ի շտաբը, տեղի է ունեցել նախորդ շաբաթ, ու «Ոչ»-ին մի ամբողջ շաբաթ է պետք եղել «ուժերը հավաքելու ու հուժկու հակահարված» հասցնելու համար, այն էլ պարզ չէ, թե ինչի համար, ինչ է խախտվել: