Նախկինում քննադատություններն ինձ տխրեցնում էին, խոցում իմ և ընտանիքիս սիրտը


23:10 , 2 դեկտեմբեր, 2015
- Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր հասցեին հնչող քննադատություններին:
- Քննադատություններն էլ մի յուրատեսակ փորձություն են, որ պիտի հաղթահարես` կոփվելու համար: Առողջ քննադատությունն ինձ ստիպում է հետևություններ անել, շտկել բացթողումները և այդ ճանապարհով հասնել նոր արդյունքի: Նախկինում քննադատություններն ինձ տխրեցնում էին, խոցում իմ և ընտանիքիս սիրտը, սակայն ժամանակի ընթացքում հասկանում ես, որ հանրային մարդու կյանքում դրանք անխուսափելի են, և պետք է ընդունել խաղի կանոնները: Ինչ վերաբերում է սխալ քննադատությանը, ապա դրանք արագ են մոռացվում և ակտուալ են միայն տվյալ պահին: