ԱՄՆ-ում կազմել են 2015-ի լավագույն ֆիլմերի ցանկը


19:49 , 2 դեկտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

ԱՄՆ-ում մեկնարկում է մրցանակաբաշխությունների շրջանը:  Նահանգների կինոքննադատների ազգային խորհուրդը, ավանդույթի համաձայն, առաջինն է հրապարակել տարբեր անվանակարգերում լավագույնների անունները` 2015 թվականի լավագույն ֆիլմ անվանելով «Խենթ Մաքսը. Ցասումի ճանապարհը» ֆիլմը:
Լավագույն ֆիլմերի ցանկում հայտնվել են նաև «Լրտեսական կամուրջը», «Զզվելի ութնյակ», «Գլուխկոտրուկ». «Մարսեցիներ», «Սենյակը» և այլ ֆիլմեր: