Քեզ...


14:24 , 18 դեկտեմբեր, 2012

 

Ուղղակի ձյուն եկավ...
Փորձեցի, հավատա, փորձեցի չհիշել...
Գնալով երկու տարի առաջ...
Օր առ օր, ժամ առ ժամ...
Հիշեցի...
...երբ դեռ սոցցանցում իրար անիմաստ հյուր էինք գալիս:
...երբ մի օր պատահաբար խանութում հանիպեցինք:
...երբ փոխադարձ իրար ժպտացինք:
...երբ որոշեցիր գրել:
...երբ չպատասխանեցի:
...երբ միակ ցանկությունս կրկին քո գրելն էր:
...երբ իրարից ստատուս էինք գողանում:
...երբ էլի գրեցիր:
...երբ չկարողացա չպատասխանել:
...երբ անվերջ խոսում էինք:
...երբ հիվանդացա և ասում էիր, որ քո միակ դեղամիջոցը ես եմ:
...երբ չէիր քնում ինձ հետ խոսելու համար:
...երբ առաջարկեցիր հանդիպել:
...երբ չէի համարձակվում:
...երբ համբերատար սպասեցիր:
...երբ չէինք գտնում իրար, որովհետև հեռախոսահամարներ չունեինք:
...երբ ինձ իմ սիրած վարդերից նվիրեցիր:
...երբ քայլում էինք փողոցներով:
...երբ իրար կոնֆետներ նվիրեցինք:
...երբ քննության էի, և ամենից շատ դու էիր անհանգստանում:
...երբ դու քննությունդ ստացար և առաջինը ինձ զանգեցիր:
...երբ գնացինք միասին եկեղեցի:
...երբ պատահաբար ասացի ինչ համար կուզեի ունենալ, իսկ դու երեկոյան այն բերեցիր:
...երբ ջանք չէիր խնայում երազանքներս կատարել:
...երբ ուշ գիշերով ասացի, որ պաղպաղակ եմ ուզում, իսկ դու ասացիր՝ կլինի՞ վաղը ուզես:
...երբ ստուգում էի քո կենսաբանության գիտելիքները:
...երբ գլխավոր խոսքերը չէինք համարձակվում ասել:
...երբ անընդհատ կռվում էինք, որ ես քեզ չէի զանգում:
...երբ վերջապես ասացիր, որ ինձ սիրում ես անսահման` տիեզերքի չափ:
...երբ վերջապես ասացի, որ քեզ սիրում եմ իմ կյանքից շատ:
...երբ սկսեցիր մտածել, որ ես քեզ արժանի չեմ:
...երբ պատճառներ էիր հորինում:
...երբ սկսեցի զգալ, որ առանց քեզ չեմ կարող:
...երբ համոզում էիր, որ առանց քեզ ինձ համար ավելի լավ կլինի:
...երբ չէի համակերպվում:
...երբ չէիր համոզվում:
...երբ առաջին անգամ քեզ զանգեցի:
...երբ ասացիր, որ միասին կլինենք մյուս կյանքում:
...երբ էլի հանիպեցինք:
...երբ առաջին անգամ ինձ գրկեցիր:
...երբ չկարողացար գնալ:
...երբ ասացիր, որ առանց ինձ չես կարող:
...երբ համոզվեցի, որ առանց քեզ ես չկամ:
...երբ միասին ցանկացանք, որ ձյուն գա և ժամեր անց այն եկավ:
...երբ ձեռքս բաց չէիր թողնում:
...երբ անձրև եկավ:
...երբ առաջարկեցիր դուրս գալ:
...երբ չէի ուզում:
...երբ համոզեցիր:
...երբ հայտնվեցի ձեռքերդ մեջ` փողոցի կենտրոնում:
...երբ մրսում էի, և դու տվեցիր քո վերարկուն:
...երբ միասին տաքացանք:
...երբ կրկնում էիր, որ սիրում ես:
...երբ չէի հավատում, որ երջանիկ եմ:
...երբ սկսեցի լսել երգեր, որոնք երբեք չէի լսի, եթե դու չլինեիր:
...երբ ամեն ինչ 24 ժամում փոխվեց: 
...երբ զանգում էի, իսկ դու չէիր պատասխանում:
...երբ ասացիր, որ սառել ես:
...երբ չէի հավատում:
...երբ փորձում էիր համոզել:
...երբ չեկար հանդիպման:
...երբ գրում էի:
...երբ չէիր պատասխանում:
...երբ բավական ժամանակ անցավ:
...երբ իրար տեսնելիս ճանապարհ էինք փոխում:
...երբ կարոտում էի:
...երբ երկու տարի անցավ:
...երբ մոռացար:
...երբ չմոռացա:
Երկու տարի ձեռքերս չտաքացան ուրիշի ափերում, երկու տարի ես չդողացի ուրիշի ձայնից, երկու տարի ուրիշին չասացի, որ սիրում եմ...
Ուղղակի ձյուն եկավ. ես հիշեցի...