Վահան Հովհաննիսյանն ԱԺ ամբիոնից առաջարկեց գրազ գալ


11:18 , 18 դեկտեմբեր, 2012

Իշխող մեծամասնության ներկայացուցիչները ԱԺ էթիկայի հանձնաժողովում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ իրենց ելույթներում շարունակ պնդում էին, որ պետք է հասնել կոնսենսուսի: Դրան իր ելույթում արձագանքեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:

«Որեւէ մեկն այս դահլիճում կամ առհասարակ կարո՞ղ է հիշել ՀՀ պատմության մեջ մի դեպք, երբ որեւէ հարց լուծվել է կոնսենսուսով: Երբեք ոչ մի հարց կոնսենսուսով չի լուծվել, երբեք քաղաքական մեծամասնությունը դրան չի գնացել»,- հայտարարեց նա:

ՀՅԴ-ական պատգամավորը նշեց, որ հիմա օրենքների փաթեթներ են ԱԺ բերելու, եւ ինքը կարող է որեւէ մեկի հետ գրազ գալ, որ փոքրամասնության որեւէ առաջարկություն չի ընդունվելու: «Կոնսենսուսի տակ դուք հասկանում եք, որ բոլորը ձեր հետ համաձայնեն: Դուք սխալ ճանապարհով եք տանում երկիրը, հասարակությանը: Ցավալի է, որ մինչեւ հիմա պատասխան չեք տվել, բայց կտաք»,- եզրափակեց Վահան Հովհաննիսյանը: