Գերմանիայում պահանջում են Թուրքիայից կողմնորոշվել, թե որ կողմում է


12:48 , 28 նոյեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Երեկ` նոյեմբերի 27-ին Բեռլինում Թուրքիայի դեսպանատան մոտ ցույց է տեղի ունեցել, որի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Ռուսաստանին: Ցուցարարները պահանջել են Անկարայից որոշել, թե որ կողմում է` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, թե` նրանց, ովքեր պայքարում են այդ խմբավորման դեմ:  Ցույցի առիթ հանդիսացել է Սիրիայի օդային տարածքում թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռը կործանելը: