Չպետք է մոռանալ՝ ինչպես էր սույն անձը Բաքվով հիանում և ազիկներին մեծարում


00:47 , 28 նոյեմբեր, 2015

Ժիրինովսկու վերջին հայտարարությունը դրոշակ սարքողներին անկեղծ չեմ հասկանում: Հասկացանք, որ հայտարարել է. «Պետք է հայերին թույլ տանք՝ ազատագրել իրենց արևմտյան տարածքները»: Անշուշտ, ականջին հաճելի է: Բայց չպետք է շատ հրճվենք դրանով։ Ժիրինովսկին նախկինում ևս բազմաթիվ անգամներ նմանատիպ հայտարարություններ է արել` հայամետ հայտարարություններ, սակայն չպետք է մոռանալ՝ վերջին շրջանում ինչպես էր սույն անձն ադրբեջանական թուրքերի կողմից յուղվելուց հետո Բաքվով հիանում և ազիկներին մեծարում: