Ֆրանսիան չի բացառում, որ Ասադի ուժերը կօգտագործվեն ԻՊ-ի դեմ պայքարում


22:39 , 27 նոյեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հաղթելու համար ցամաքային օպերացիան անհրաժեշտություն է: Նման կարծիք հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը` նշելով, որ օդային հարվածները բավարար չեն:

Նա չի բացառել, որ ցամաքային օպերացիայի համար հնարավոր է օգտագործվի Ասադի բանակը: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել RTL ռադիոկայանի հետ հարցազրույցի ժամանակ:

Ֆաբիուսի խոսքերով, ցամաքային օպերացիային ֆրանսիական ուժերի մասնակցության հարցը չի քննարկվում: Մենք չենք ցանկանում մեր ուժեն ուղարկել այնտեղ, դա անարդյունավետ կլինի: Այդ առաջադրանքը կարող են լուծել սիրիական ազատ բանակը, քրդերը և սիրիական կառավարական ուժերը»,-ասել է նա: