Ամանորին ընդառաջ արհեստական գնաճ չի լինի


12:17 , 27 նոյեմբեր, 2015

Ինչպես գիտենք, հաճախ, տոներին ընդառաջ տարբեր կազմակերպություններ արհեստականորեն փորձ են անում բարձրացնել իրենց ապրանքների գները:

ՀՀ-ում տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արդեն իսկ այս պահից աչալուրջ է այս հարցում:

Ամանորին ընդառաջ ապրանքների արհեստական գների աճը կանխելու համար վերահսկում են այն ոլորտները, որտեղ կան խոշոր դիրք ունեցող ընկերություններ։

Ամեն դեպքում պետք է հաշվի առնել այն, որ տարբեր գործոններ իրենց ազդեցությունն են թողնում գների վրա: Բացառություն չի նաև հակամրցակցային գործողությունը: