Թուրքիան ակտիվացնում է չեչենական գործոնը


18:56 , 26 նոյեմբեր, 2015

Թուրքիան ակտիվացնում է չեչենական գործոնը և փորձում խաղարկել դեռ 90-ականների իր խաղաքարտը: Թուրքական իշխանամետ պարբերականներից մեկը հրապարակել է այսպես ասած «Իչքերիայի հանրապետության ճակատի» հայտարարությունը, որում չեչեն մոջահեդներն իրենց հավատարմությունն են հայտնում Թուրքիային՝ նշելով, որ սպասում են Թուրքիայի նախագահ Էրդողանի հրամանին: Թուրքական թերթն էլ «Չեչեն մոջահեդներ. մենք սպասում ենք Էրդողանի հրամանին» վերնագրով հրապարակել է այդ հայտարարությունը: