Սելֆի անելիս 14-ամյա տղան ընկել է շենքի տանիքից և մահացել


18:06 , 26 նոյեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Մերձմոսկովյան Կորոլյովում դեռահասն ընկել է 16 հարկանի շենքի տանիքից սելֆի անելու ժամանակ: Հայտնվում է, որ 14-ամյա տղային հայտնաբերվել է երեկ երեկոյան տեղի ժամանակով 22:00-ի մոտակայքում: Նրան հոսպիտալացրել են, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Ավելի ուշ որոշում կկայացվի քրեական գործ հարուցելու մասով: