Վերջում կպարզվի, որ ազգովի պետք է շնորհակալություն հայտնեինք այդ զենք-զինամթերք պահողներին


20:50 , 26 նոյեմբեր, 2015

Ֆեյսբուքի հայկական տիրույթի տրամաբանությամբ վերջում կպարզվի, որ ազգովի պետք է շնորհակալություն հայտնեինք այդ հայրենասեր երիտասարդներին, ովքեր, իրենց ջահել կյանքը վտանգելով, զենք-զինամթերք էին պահում իրենց տանը: Արժի մի հատ էլ ցույց կազմակերպել՝ «Մենք բոլորս զինված ենք» թեմայով... 
Առողջ դատեք, եթե այդ երիտասարդներին ժամանակին չհայտնաբերեին, որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ հետևանքներ դա կունենար բոլորիս համար: Պետք չի հնչեցնել իրականությունից կտրված կարծիքներ, հակառակը՝ պետք է ուշադիր լինել և յուրաքանչյուր տարօրինակ բան նկատելու դեպքում դիմել համապատասխան մարմիններին: Ներկայիս պայմաններում որևէ մեկս ապահովագրված չենք, ուստի ծիծաղելու, ծաղրելու և չհավատալու փոխարեն ավելի լավ է ուշադիր լինել ու շնորհակալ այն մարդկանց, ովքեր վտանգում են իրենց կյանքը՝ մեզ բոլորիս պաշտպանելու համար: