16:11 , 17 դեկտեմբեր, 2012
Մարդիկ բողոքում են անմակարդակությունից, տգիտությունից, սակայն երբ լինում են որակով հաղորդումներ կամ կայքերում տեղադրված են լինում հիանալի նյութեր, դրանք գրեթե դիտումներ չեն ունենում: Երբ տաղանդավոր մեկի ելույթն է լուսաբանվում, նա չի ունենում նույն դիտումների քանակը, որքան ռեալիզմից դուրս մնացած մեկի ելույթը:
Հիմա մարդկանց չի հետաքրքրում գրականությունը, իրական արվեստը... Եվ այստեղ տեղին է ասել՝ երբ գռեհկությունը և անմակարդակությունը դառնում են կուռք, արվեստը խեղճանում և մեկուսանում է: