Slaq.am-ը գրում է.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Թուրքիային անել ամեն հնարավորը Մոսկվայի և Անկարայի միջև լարված իրավիճակը հարթելու համար, հաղորդում է Vesti.ru-ն:
Մերկելի կարծիքով` թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի կործանումը բացասական ազդեցություն կունենա սիրիական հակամարտության կարգավորման գործում:
«Պարզ է, որ իրական լուծումը կարող է միայն քաղաքական բնույթի լինել: Իրավիճակը բարդանում է նրանով, որ նախօրեին թուրքական օդուժը խոցել է ռուսական ինքնաթիռը: Մենք պետք ամեն ինչ անենք լարվածությունից խուսափելու համար», - ասել է Մերկելը` նշելով, որ Թուրքիայի վարչապետի հետ զրույցում վերջինիս խնդրել է ամեն ինչ անել լարվածությունը թոթափելու համար: