Ցավով տեղեկացա, որ 87 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայկական բեմարվեստի ամենահմայիչ ներկայացուցիչներից մեկը, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Վարդուհի Վարդերեսյանը:
Խոր վշտով ցավակցում եմ անվանի դերասանուհու հարազատներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին: