Շարժիչներից մեկը կանգնել է, ամերիկյան օդանավը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել


13:04 , 24 նոյեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

American Airlines ավիաընկերությանը պատկանող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել  Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտա Դոմինգոյի  օդանավակայանում: Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, թռիչքի ժամանակ օդանավի շարժիչներից մեկը կանգնել է: Կապված առկա վտանգի հետ` օդանավի անձնակազմը որոշում է կայացրել արտակարգ վայրէջք կատարել:

Բարեբախտաբար, միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Օդանավում եղել է 180 մարդ (174 ուղևոր և անձնակազմի 6 անդամ):