Չնախատեսված, բայց սպասելի «համերգ» ԱԺ նիստերի դահլիճում


13:17 , 23 նոյեմբեր, 2015

Ինչո՞ւ համերգ, որովհետև ղեկին Մաեստրոն է, իսկ բանախոսը՝ Զարուհի Փաստանջյանը: Մեր ընդդիմադիրներն այդպես էլ չհասկացան, որ վիրավորելով հարց չի լուծվում, ու միայն սկանդալն է մնում, որն էլ հաջորդ սկանդալի հետ մոռացվում է:

Գալուստ Սահակյանն էլ իրեն հատուկ բառերի ընտրանիով այս անգամ ևս ԱԺ լսարանին ծիծաղ պարգևեց, Զարուհին էլ իրեն հատուկ էքսցենտրիկությամբ սկանդալ հրահրեց, բայց մի իմաստալից բան այդպես էլ տեղի չունեցավ ԱԺ-ում:

Հ.Գ. Սաղ պարերը պարել ենք, հիմա էլ անցել ենք սարի սմբուլին՝ աղջիկների ծառայության թեմային: