16 մլն դրամ գյուղացուն


12:51 , 23 նոյեմբեր, 2015

Կիսապատերազմական իրավիճակում գտնվող պետության համար սահմանամերձ բնակչության խնդիրները պետք է լինեն առաջին պլանում:

Այգեհովիտը Տավուշի մարզի գյուղերից է: Այստեղ, ցավոք, խաղողի բերքի զգալի մի հատված չի հավաքվել՝ թշնամու կրակոցների տակ գտնվելու հետևանքով: Սահմանին ակտիվ կրակոցների պատճառով դեռ սեպտեմբերին մարզպետարանը որոշում կայացրեց դադարեցնել բերքահավաքը:

Բերքահավաքի դադարեցման հետևանքով տուժեց գյուղացին, ով չկարողացավ հավաքել իր հասանելիք բերքը, որն իրացնելով՝ պետք է հոգար իր ծախսերը:

Այս խնդրին անդրադարձավ գործադիր մարմինը: Կառավարության որոշմամբ չհավաքված խաղողի բերքի դիմաց 16 մլն դրամ է հատկացվել Այգեհովիտի գյուղացիներին, ինչն ամբողջապես կփոխհատուցի չհավաքված բերքի արժեքը: