Բելգիայում ահաբեկիչների մեծ որջ է հայտնաբերվել


21:00 , 21 նոյեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Բելգիայում ոստիկանությունը հայտնաբերել և ոչնչացրել է քիմիական լաբորատորիա, որտեղ պայթուցիկ նյութեր են պատրաստվել, և զենքի ու զինամթերքի մեծ պահեստ: Այս մասին հայտնում է RTBF.-ը: Հեռուստաընկերության տեղեկություններով, հատուկ օպերացիան անց է կացվել երեկ երեկոյան Մոլենբեկում: Հայտնի է նաև, որ իրավապահներն արդեն պատրաստ պայթուցիկներ են հայտնաբերել:

Ավելի վաղ Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը հայտարարել է, թե ինֆորմացիա կա այն մասին, որ ահաբեկիչները Փարիզի օրինակով ահաբեկչությունների շարք են պատրաստել Բելգիայի համար: