Աշխարհաքաղաքական բախումներում ոչինչ բացառել պետք չէ, բայց վերլուծելուց առաջ էլ հարկավոր է լավ մտածել


15:05 , 21 նոյեմբեր, 2015

Որոշ արևմտյան կողմնորոշումներ ունեցողներ փարիզյան ահաբեկչությունը վերագրում են Պուտինին՝ ինչ-որ ձեռնտու լինելու տրամաբանություն զարգացնելով: Բայց ձեռնտու լինելու տրամաբանությամբ կարելի է պնդել, որ դա կազմակերպել է, օրինակ, ՀՀ Սփյուռքի նախարարությունն «Արի Տուն» ծրագրի շրջանակներում, որպեսզի սփյուռքահայությունը Եվրոպայում ահաբեկվի և վերադառնա Հայաստան: 
Իհարկե, աշխարհաքաղաքական բախումներում ոչինչ բացառել պետք չէ, բայց լուրջ հայացքով վարկած հայտնելուց առաջ վերլուծական մտքի մինիմալ սկզբունք է՝ հնարավոր տարբերակները հավաքել, քննել, ներկայացնել առավել հավանականը: Իսկ կողմնորոշում ունեցողի մոտ հակառակն է՝ ընտրել ցանկալի տարբերակը, գտնել, հավաքել դրա համար անհրաժեշտ հիմնավորումներ, ներկայացնել: Այս պատճառով նման անձնավորված վերլուծությունները եթե բախտի բերմամբ մառազմատիկ չեն, ապա նվազագույնն աղքատիմաստ են: