Ֆեյսբուքը բաժանված զույգերի համար ծրագիր է փորձարկում


22:10 , 20 նոյեմբեր, 2015

Ֆեյսբուքը բաժանված զույգերի համար ծրագիր է փորձարկումBarometer.am-ը գրում է.

Ֆեյսբուք սոցիալական ցանցը փորձարկում է ծրագիր, որը կօգնի բաժանման ցավը մեղմել:

Մենք սկսում ենք գործիքներ փորձարկել, որոնք կօգնեն մարդկանց կառավարել իրենց փոխհարաբերությունները նախկին ընկերոջ հետ ֆեյսբուքում այն բանից հետո, երբ դրանք ավարտվել են: Երբ մարդիկ սոցցանցում փոխում են իրենց ընտանեկան կարգավիճակը և նշված չէ, որ գտնվում է հարաբերությունների մեջ, նրանց առաջարկվում է կիրառել նոր գործիքներ»,- ասել է սոցցանցի ներկայացուցիչ Քելլի Ուինթերսը:

Օգտատերերը, ովքեր որոշել են փորձել նոր մշակումը, չեն տեսնի նորությունների ժապավենում նախկին ընկերոջը, որոնման մեջ չի լինի նրա անունը, ինչպես նաև հնարավոր կլինի սահմանափակել նրա մուտքը իրենց էջ:

Աղբյուրը նշում է, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆեյսբուքը նոր գործիքներ է փորձարկում՝ բարեգործության համար: