Replik.am-ը գրում է.
Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Բելգիան 400 մլն եվրո կուղղի ահաբեկչության դեմ պայքարին։
Ըստ թագավորության վարչապետ Շառլ Միշելի. «Ուղղում 2016 թվականի բյուջեում. առանձնացնել 400 մլն եվրո ահաբեկչության դեմ պայքարի համար՝ ի հավելումն 2015-ին արդեն առանձնացված 200 մլն եվրոյի, 40 մլն եվրո՝ պետանվտանգությանը և 100 մլն եվրո պաշտպանությանը»:
Բացի դրանից, նրա խոսքով՝ կառավարությունը մտադիր է ընդունել նոր օրենքներ, որոնք կկիրառվեն համացանցում ահաբեկիչների դեմ պայքարի համար։